Նոյեմբերի 17-ին Կազանի «Քուլ Շարիֆ» մզկիթում հանդիսավոր կերպով կներկայացվի աշխարհի ամենամեծ Ղուրանը:
Ղուրանն ունի 632 էջ, կշռում է 800 կգ: Գրքի էջերը պատրաստված են շոտլանդական թղթից, իսկ կազմը՝ մալախիտից, հասպիսից, կիսաթանկարժեք քարերից, ոսկուց ու արծաթից: Այս մասին հայտնում է Կազանի քաղաքապետարանի կայքը` վկայակոչելով Թաթարստանի հոգևոր վարչության մամուլի ծառայությանը:
Վերջերս Ղուրանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Ղուրանի հանձնման արարողությանը ներկա կգտնվեն Թաթարստանի նախագահն ու Կազանի քաղաքապետը:








































