Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մեյբարսը նոյեմբերի 20-21-ը այցելելու է Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը։
Ադրբեջանում Մեյբարսը մի շարք հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի կառավարության պաշտոնատար անձանց հետ և քննարկելու է անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության հարցը։











































