Լոնդոնում տեղի ունեցավ ATP մրցաշարի վիճակահանությունը: Մրցաշրջանի արդյունքներով 8 ուժեղագույն թենիսիստները բաժանվեցին երկու խմբերի: Յուրաքանչյուր խմբի թենիսիստ կխաղա մյուս երեք մասնակիցների հետ, որից հետո խմբի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած մարզիկները կանցնեն կիսաեզրափակիչ:
Մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 20-27-ը:
A խումբ
1 Նովակ Ջոկովիչ (Սերբիա)
2 Էնդի Մարրեյ (Մեծ Բրիտանիա)
3 Դավիդ Ֆերրեր (Իսպանիա)
4 Տոմաշ Բերդիխ (Չեխիա)
B խումբ
1 Ռաֆայել Նադալ (Իսպանիա)
2 Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)
3 Ժո-Վիլֆրեդ Ցոնգա (Ֆրանսիա)
4 Մերդի Ֆիշ (ԱՄՆ)









































