Մագնիտագորսկում շարունակվում է շախմատի Ռուսաստանի գավաթի 2011թ. խաղարկությունը:
Զավեն Անդրեասյանը 1/8 եզրափակիչում հաղթանակ տարավ Սեմյոն Դվոյրիսի նկատմամբ և անցավ քառորդ եզրափակիչ: Առաջին մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի, և հաղթողը հայտնի դարձավ միայն երկրորդ պարտիայից հետո:
Հիշեցնենք, որ Զավենը «նոկաուտ» համակարգով ընթացող մրցաշարի գործող չեմպիոնն է: