Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Այս ամենը վերածվելու է ազդեցությունների համար պայքարի, որն ի վերջո բերելու է համակարգի փլուզմանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը
– Պարոն Զուրաբյան, ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցած վերջին կադրային փոփոխությունները. Գագիկ Բեգլարյանի հրաժարական, Գևորգ Դանիելյանի պաշտոնանկություն, խոսակցություններ կան, որ դեռ նոր փոփոխություններ կլինեն:
– Ընդհանուր առմամբ, չի կարող կայուն լինել մի իշխանություն, որի ամբողջ էությունը հիմնված է քրեական բարքերի վրա: Քրեական աշխարհում, բանդաներում գործում են շատ հստակ օրենքներ` հաղթում է ուժեղագույնը և իր ուժը ցուցադրում է հիմնականում բռնության պոտենցիալով: Պատահական չէ, որ այդ բոլոր հրաժարականների հիմքում ընկած են ինչ-որ պատմություններ` կապված բռնությունների հետ: Բռնության սեփական պոտենցիալի ցուցադրումը կարևորագույն և անհրաժեշտ բաղադրիչներից մեկն է քրեական բանդաներում: Սա, իհարկե, այն բանի հետևանքն է, որ մենք չունենք քաղաքական համակարգ կամ իշխանություն, որը կարգավորվում է օրենքներով և Սահմանադրությամբ: Իսկ եթե այդպես է, ուրեմն ոհմակի ամեն անդամ, բանդայի ամեն անդամ ժամանակ առ ժամանակ հարցականի տակ է դնում բանդայի «պախանի» հեղինակությունը:
– Այդուամենայնիվ, Սերժ Սարգսյանի համար ո՞ր մոտիվացիան էր գերակշռում այդ որոշումը կայացնելիս:
– Հենց դա: Գիտեք, եթե Սերժ Սարգսյանը լիներ ժողովրդի կողմից ընտրված նախագահ, ոչ ոք չէր հանդգնի խաղալ նրա հեղինակության հետ: Իսկ այդ գողական համակարգում, որը այսօր ղեկավարում է Հայաստանը, նրա հեղինակության նկատմամբ ոտնձգությունները рутина է: Այսինքն` կեղծելով ընտրությունները` Սերժ Սարգսյանը ստեղծել է մի միջավայր, որում ամենամեծ ընտրակեղծարարները ժամանակ առ ժամանակ նրան մարտահրավերներ են նետելու: Գագիկ Բեգլարյանը, որը հավակնում էր, թե ինքը ապահովել է կեղծված ձայների 40 տոկոսը, այսօր, բնականաբար, համարում է, որ երկրում ստեղծված է ոչ թե Սերժ Սարգսյանի նախագահական իշխանություն, այլ մի իշխանություն, որտեղ ինքը 40 տոկոս փայ ունի: Այդ պատճառով շատ բնական է դառնում այն, որ ժամանակ առ ժամանակ այս մարտահրավերները կկանգնեն Սերժ Սարգսյանի առջև: Փաստացի, կատարելով պետական հեղաշրջում, նրանք ստեղծել են մի համակարգ, որով ամեն քայլափոխի հենց իրենց սպասում է հեղաշրջում: Ամեն քայլափոխի:
– Ի՞նչ տեսքով:
– Հենց այս տեսքով: Նրանց հեղինակությունը հիմնված չէ Սահմանադրության ուժի վրա, նրանց հեղինակությունը հիմնված է բռնաճնշման կարողության, փողային ռեսուրսների, քրեական աշխարհի հետ կապերի վրա, իսկ այդ հարցում Սերժ Սարգսյանի հետ կարող է մրցակցել և՛ Գագիկ Բեգլարյանը, և՛ քրեապետական պոլիտբյուրոյի ցանկացած այլ անդամ: Եվ եթե այդպես է, եթե Սերժ Սարգսյանի իշխանությունը հիմնված չէ Սահմանադրության հենքի վրա, և այդ ռեսուրսների առումով ցանկացած մեկը կարող է նրա հետ մրցակցել, ուրեմն ամեն րոպե նրան կարող է սպասել հեղաշրջման այդպիսի մի փորձ, ամեն րոպեն նրա հեղինակության համար մի մեծ փորձություն է: Սա է, որ կատարվել է, և նա տվյալ էպիզոդում ուղղակի հասկացել է, որ, թեև Գագիկ Բեգլարյանին կորցնելը հզորագույն հարված է իր իշխանությանը, որ ինքը կորցնում է իր ամենակարևոր հենքերից մեկը, բայց իր հեղինակությանը հասցրած այդ հարվածին չպատասխանելը շատ ավելի կործանարար է հենց իր իշխանության համար: Ուստի նա նստել-հաշվել է ու տեսել, թե որն է ավելի նվազ հարված իր իշխանության համար, և, որպես այդպիսին, ընտրել է Գագիկ Բեգլարյանի հրաժարականը:
– Իսկ այդ որոշումների ազդեցությունը ո՞րը կարող է լինել Սերժ Սարգսյանի իշխանության համար:
– Բնականաբար, սա ունենալու է լուրջ հետևանքներ: Եվ չէր կարող չունենալ. այս գզվռտոցը հասունանում էր, որևէ զսպող ուժ` ի դեմս Սահմանադրության և օրենքների, այս գզվռտոցի համար գոյություն չունի, թելադրողը իրականում ոչ թե քաղաքական մոտեցումների միջև տարբերությունն է, այլ` տնտեսական ռեսուրսների նկատմամբ ապօրինի վերահսկումը, որն ապահովում է այսօրվա իշխանական համակարգը: Ահա սա է իրական մրցակցության հիմքը: Հիմա ի՞նչ է լինելու: Հիմա ակնհայտ է, որ սա լուրջ ցնցում է այս ապօրինի համակարգի համար: Ու թեև իշխանությունը, ի դեմս Սերժ Սարգսյանի, կատարելով այս քայլը, կարծում էր, որ առաջին դասը լինելու է այն, որ բոլորը ավելի զուսպ են իրենց պահելու, իրականությունը լինելու է հակառակը: Առաջին դասը բոլորի համար լինելու է այն, որ այն, ինչ, իրենց կարծիքով, պետք է ապահովեր իշխանության երախտագիտությունը, այսինքն` ընտրակեղծիքների կատարման համար փոխհատուցումը, որ պիտի լիներ, ահա այդ համակարգը այլևս չի գործելու: Շատերը հասկանալու են, որ իրենց փայը իշխանության մեջ վտանգված է, և ավելի ագրեսիվ են փորձելու պաշտպանել իրենց փայի, իրենց «սեփականության» անձեռնմխելիությունը: Այսինքն` այս ամեն ինչը շատ արագ վերածվելու է սեփականության, տնտեսական շահերի, ազդեցությունների համար բացահայտ մի պայքարի, որը, ի վերջո, բերելու է այս համակարգի փլուզմանը:
– Պարոն Զուրաբյան, ենթադրվում է, որ այս ամենը չի կարող չազդել նաև ընդդիմության վրա: Ընդդիմությունն այս վիճակում ի՞նչ հնարավորություններ է տեսնում իր համար, ի՞նչ պատասխան քայլեր կլինեն:
– Ընդդիմությունը բացարձակապես չպետք է շեղվի իր հավասարակշիռ, հստակ, հետևողական պայքարի ուղուց: Նա չպետք է ներքաշվի տակտիկական խաղերի և տակտիկական այս բարդացումների մեջ` ինչ-որ դիվիդենտներ պոկելու կամ շահելու համար: Ընդդիմությունը պետք է շարունակի իր շատ հստակ և հաղթանակ ապահովող պոզիցիոն պայքարը, լինի ավելի ռազմավարական, քան` մարտավարական:
– Բայց, ընդհանուր առմամբ, ընդդիմության ռազմավարության համար սա նպաստավոր հանգամանք չէ՞:
– Իհարկե նպաստավոր է: Ավելին, այսօր և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Միշիկ Մինասյանը, և՛ Գագիկ Բեգլարյանը անում են այն գործը, որ պիտի աներ ընդդիմությունը, և շատ ավելի արդյունավետ են ապահովում ավազակապետության կազմաքանդումը, քան` մենք: Իհարկե, ես սա մի քիչ կատակով եմ ասում, իսկ իրականում այն վիճակը, որ այսօր ստեղծվել է, հետևանք է հենց ընդդիմության կողմից վարվող այս ռազմավարական պոզիցիոն պայքարի: Եթե մենք մտնեինք տակտիկական խնդիրների մեջ, շատ արագ կչեզոքացվեինք:
– Դուք ժամանակին երկար աշխատել եք նախագահական ապարատում` առաջին նախագահի օրոք: Նման որևէ դեպք, թեկուզ հեռավոր առնչությամբ, հնարավո՞ր էր այն ժամանակ:
– Իմ փորձից կարող եմ շատ հստակ հիշել. այն ժամանակ ոչ միայն քրեապետական այս բարքերը չկային, ոչ միայն որևէ մականունավոր «խառոշի» չէր կարող անգամ համարձակվել մոտենալ իշխանական կաբինետներին, այլ նաև այն մարդիկ, ում կարելի էր համարել ամենահաջողակ բիզնեսմեններ, և որոնց այսօր օլիգարխ են անվանում, այդ մարդիկ էլ երբեք իրենց իրավունք չէին վերապահի որևէ հարցում փորձել քաղաքական ազդեցություն ունենալ պետության կողմից ընդունվող որոշումների վրա: Այն ժամանակ պետական մեխանիզմը և պետության ներսում ընդունվող որոշումները բացառապես քաղաքական էին, և գործում էր բացառապես պետական մտածելակերպը: Որևէ խնդրի լուծումը հիմնավորվում էր ոչ թե ինչ-որ մեկի տնտեսական շահով կամ ամբիցիաներով, այլ բացառապես տեղավորվում էր ռացիոնալ պետական մտածողության շրջանակներում, գործում էր բաց, ռացիոնալ փաստարկի համակարգը: Այսօր ոչ մի փաստարկ կամ հիմնավորում չկա, կա միայն բացահայտ ագահություն, շահ և սեփական բանդիտական նկրտումները ապահովելու կիրք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում