Նիդեռլանդներում Fort De Roovere հուշարձանի տարածքում կառուցել են բացառիկ կամուրջ, որը գտնվում է ջրի մակարդակից ցածր: Կամուրջն անվանակոչվել է Մովսես մարգարեի անունով, որի առաջ, ավանդույթի համաձայն, Կարմիր ծովի ջրերը հետ են քաշվել: Այս մասին հայտնում է Membrana կայքը:
Մովսեսի կամուրջը նախագծել է հոլանդական Ro&Ad Architecten բյուրոն: Վերջինիս նախագիծը հավանության է արժանացել ոչ միայն բացառիկության, այլև ինովացիոն նյութի համար, որն օգտագործվել է շինարարության մեջ: Նյութը` ասսոուան, իրենից ներկայացնում է մոդիֆիկացված փայտ, որը կարող է ծառայել մինչև 50 տարի:
Հոլանդացի ճարտարապետների ասոցիացիան Մովսեսի կամուրջը ճանաչել է 2011 թ. լավագույն կառույցը, իսկ նախագծի հեղինակները՝ Dutch Design Awards 2011 մրցույթի հաղթողներ. նրանց գաղափարը ժյուրին համարել է հանճարեղ:













































