Հորդանանի պաշտոնական անձինք հայտնել են, որ Հաշիմյան թագավորության դեսպանատունը Դամասկոսում հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հորդանանի թագավորությունը քննադատության է ենթարկել Սիրիայի նախագահի կողմից ցուցարաների նկատմամբ բռնությունները:
Ինչպես հաղորդում է իսրայելական MIGnews գործակալությունը, Հորդանանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մոհամմադա Կայեդը հայտնել է, որ այն բանից հետո, երբ Աբդալլահ 2-րդը BBC-ի եթերում կոչ է արել Սիրիայի նախագահն հրաժարական տալ, թագավորության դեսպանատան մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվել:
Հիշեցնենք, որ օրերս Հորդանանի թագավորը կոչ էր արել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին հրաժարական տալ` նախապես համոզվելով, որ իրենից հետո եկող նախագահն ի վիճակի է հարթել իրավիճակը երկրում:








































