«Առաջին լրատվականը» երեկ հաղորդագրություն էր ստացել, որ այսօր ժամը 11-ին Էրեբունի պլազա հյուրանոցում տեղի կունենա մամուլի ասուլիս Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի/ՇՊԱԿ/ մասնակցությամբ, որի ընթացքում ՇՊԱԿ-ների կողմից կներկայացվի Հայաստանի հիմնական ոլորտներում կոռուպցիան հաղթահարելու հիմնական կոռուպցիան հաղթահարելու բարեփոխումները: Մամուլի ասուլիսն այդպես էլ տեղի չունեցավ, մենք փորձեցինք կապ հաստատել ՇՊԱԿ-ի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, ով մեզ կպարզաբաներ տեղի ունեցածը, սակայն մեզ հետ զրուցեց ՇՊԱԿ-ի իրավաբան Մարիամը, ով պնդեց, որ մենք սխալ տեղեկատվություն ենք ստացել, և որ ասուլիսը տեղի կունենա վաղը նույն ժամին: Մեր այն հարցին, որ գուցե մեր երկրում կոռուպցիա չկա, որ դրա մասին խոսվի, նա պատասխանեց, որ վաղը ասուլիսի ընթացքում ամեն ինչ կպարզաբանվի: