Մի շարք չինացի ակադեմիկոսներ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին արժանացրել են Կոնֆուցիոսի անվան խաղաղության մրցանակի` «աշխարհում խաղաղություն պահպանելու հարցում ունեցած ձեռքբերումների համար»: Այս մասին հաղորդում է France24-ը՝ վկայակոչելով մրցույթի կազմակերպիչներին:
Մրցանակի համար (այն համարվում է Խաղաղության Նոբելյան մրցանակի անալոգը) պայքարում Պուտինն առաջ է անացել այնպիսի թեկնածուներից, ինչպիսիք են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և հիբրիդային բրնձի գյուտարար Յուան Լունպինը:
Կոնֆուցիոսի անվան մրցանակը շնորհվում է անցյալ տարվանից, այն բանից հետո, երբ Խաղաղության Նոբելյան դափնեկիր դարձավ չինացի այլախոհ Նյու Սյաոբոն:
Չինական մրցանակի առաջին դափնեկիրը դարձել է Թայվանի փոխնախագահ Լյան Չժանը, որը հրաժարվել է մրցանակից:










































