Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նոյեմբերի 14-ին` ժամը 10.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա մի տղամարդու:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:








































