Boeing ինքնաթիռ արտադրող կազմակերպությունը և Emirates Airlines ընկերությունը ստորագրել են 18 միլիարդ դոլար արժողությամբ մի գործարք, որը օդանավերի արտադրման պատմության մեջ ամենախոշորն է աշխարհում: Ըստ գործարքի ավիաընկերությունը կմատակարարվի 50 ինքնաթիռներով` հետագայում նաև նպատակ ունենալով գործարքը ընդլայնել:
Ինչպես հավաստում են կազմակերպությունները, Boeing-ը համաձայնվել է Դուբայի Emirates Airlines-ի համար կառուցել 50 777-300 ER ինքնաթիռ: Համաձայնագրում նաև նշվում է, որ գործարքը կարող է ընդլայնվել ևս 20 ինքնաթիռով, որը գործարքի արժեքը կբարձրացնի ևս 8 միլիարդով: Սա Boeing-ի ամենախոշոր գործարքն է, իսկ 777 ինքնաթիռների համար այս տարին ռեկորդային է, քանի որ պատվիրվել է 182 ինքնաթիռ: