Հայաստանի ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը այսօր հրավիրված մամլո ասուլիսում նշեց, որ օրերս Սանկտ Պետերբուրգում երկու միջոցառումներին` ԱՊՀ միջխորհրդարանական նիստին և ՀԱՊԿ ԽՎ-ի պաշտպանության և անվտանգության հարցերով նիստին, մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը:
Նա նշեց, որ ՀԱՊԿ-ի խորհրդաժողովում կարևորվել է Հայաստանի ակտիվ դերը: Քննարկվել են օրենսդրական նախաձեռնությունների ներդաշնակեցում, արտակարգ իրավիճակներում ՀԱՊԿ-ի օգնության կազմակերպման, ՀԱՊԿ-ի առաջիկա տարվա գործունեության հետ կապված հարցեր: Այստեղ միասնական մեխանիզմ է ներկայացված0. «Մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք, և օգնությունը պետք է լինի ՀԱՊԿ-ի միասնական համակարգի կողմից»:
ԱՊՀ միջխորհրդարանական նիստում քննարկվել են ԱՊՀ-ի հետագա գործունեության հետ կապված հարցեր, սեմինար է անցկացվել, որին մասնակցել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ,- նշեց Հրայր Կարապետյանը:







































