Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Իմ հետաձգված հեղափոխությունը. Blog

Գրող Մարինե Պետրոսյանը Ej էլեկտրոնային ամսագրի (ejournal.am) իր բլոգում գրում է.

Ես հիշում եմ, չեմ մոռացել ֆեյսբուքի իմ էն ստատուսը, որն ասում էր` «Էս տարի անելու եմ երկու գիրք ու մեկ հեղափոխություն»։ Տարեսկզբին էի գրել էտ ստատուսը, խոսքը էս` արդեն հեռացող տարվա մասին էր։ Երկու գիրքն արեցի, հեղափոխությունը մնաց։ Որովհետև գիրքը մենակ են անում, իսկ քաղաքական հեղափոխությունը` շատերով։ Առնվազն` խմբով։ Բայց խումբն էլ չկա։ Էն խումբը, որտեղ բոլորս ուզենայինք նույն բանը։ Գոնե ամենաէականում` նույն բանը։ Ես հոգնել եմ արդեն էն իրավիճակներից, երբ որ իմ գրածներին հավանություն են տալիս մարդիկ, որոնք հետո պարզվում ա` ուզում էին իմ ուզածի ճիշտ հակառակը և ամենաէական հարցերում մտածում էին իմ մտածածի ճիշտ հակառակը։

Ես քաղաքականություն մտա, որովհետև վստահ էի (էսօր էլ եմ վստահ), որ Հայաստանը հնարավոր ա փոխել, որ Հայաստանը կարող ա լինի շատ ավելի լավը, շատ ավելի զարգացած, քան կա էսօր։ Ես վստահ էի (էսօր էլ եմ վստահ) որ խոսքով հնարավոր ա ակտիվացնել Հայաստանի ունեցած ամենակարևոր ռեսուրսը` ազատ մտածող հայաստանցուն։ Դրան էին ուղղված իմ տեքստերը, որ գրում էի «Հայկական ժամանակում»` 2007 թվի հունվարից սկսած։ Հետո, նույն թվականի աշնանը, քաղաքական դաշտ վերադարձավ ու նախագահական ընտրություններում իրա թեկնածությունը դրեց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ես պաշտպանեցի էտ թեկնածությունը, որովհետև վստահ էի, որ Տեր-Պետրոսյանը կարողանում ա անել էն, ինչը ես համարում էի ամենակարևորը` կարողանում ա ոգևորել ու ակտիվացնել հայաստանցուն։ և իսկապես` հայաստանցին ոգևորվեց, հայաստանցին ակտիվացավ։ Իսկ ի՞նչ եղավ հետո։ Եղավ էն, որ ոգևորվածների մի մեծ մասի ոգևորությունը վերջում փոխվեց հուսալքության, ու իրանք թողեցին գնացին Հայաստանից։ Իսկ մի մասն էլ շարունակում ա իրա ակտիվությունը Հայ ազգային կոնգրեսում, բայց էտ ակտիվությունն էսօր ոչ մի դրական արդյունք կամ գոնե դրական արդյունքի հեռանկար չունի։ Եթե իհարկե դրական հեռանկար չհամարենք ՀԱԿ-ի դեռ հնարավոր դաշինքը «հայաստանածին» ԲՀԿի հետ` ընդդեմ «ղարաբաղածին» Սերժի ☻։

Հիմա ի՞նչ ա լինելու։ Քաղաքական դաշտում, ամենայն հավանականությամբ, լինելու ա լճացում։ Նույնիսկ երդվյալ լավատեսիս համար տեսանելի չի Հայաստանի մոտակա քաղաքական զարգացումների քիչ թե շատ հավանական մի տարբերակ, որը ոգևորիչ կլիներ։ Մնում ա էն դաշտը, որը դուրս ա քաղաքականությունից` գոնե դրա նեղ իմաստով։ Էն դաշտը, որից էլ հենց ես եկա քաղաքականություն` թյուրիմացաբար կարծելով, թե քաղաքականության դաշտով ա անցնում Հայաստանը փոխելու ամենալայն ու արագընթաց ճանապարհը։ Խաբկանք էր դա։

Քաղաքականությունը Հայաստանում դեմ ա առել փակուղու։ Էտ փակուղուց դուրս գալու համար մեր քաղաքական դաշտին պետք ա նոր մտածողություն, իսկ նոր մտածողությունն արդեն ուրիշ դաշտի պտուղ ա` հենց էն դաշտի, որի մեջ ես կայի ու կամ, ու որի մեջ, ներողություն անհամեստությանս համար, մեկն էլ կարող ա անի հեղափոխություն։

Բայց էս տարին արդեն ավարտվում ա։ Մնաց մյուս տարվան ☺։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում