Իսպանական «Մալագա»-ի 30-ամյա հարձակվող Ժուլիո Բապտիստան հայտնվել է «Լացիո»-ի հետաքրքրությունների կենտրոնում:
Իտալական ԶԼՄ-ները նշում են, որ հռոմեական ակումբը ցանկանում է ձեռք բերել բրազիլացուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն «Մալագա»-ն իր ֆուտբոլիստին 7 մլն եվրոյից պակաս գումարով բաց չի թողնի:
Իր մարզական կարիերայի ընթացքում Բապտիստան հանդես է եկել մի շարք հայտնի եվրոպական ակումբներում՝ «Սևիլիա»-ում, «Ռեալ»-ում, «Արսենալ»-ում, «Ռոմա»-ում: Բրազիլիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստն անց է կացրել 50 խաղ և խփել 5 գնդակ:




































