Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հնարավոր փոփոխությունը Քեթրին Էշթոնով պետք է համաձայնեցվի հակամարտող կողմերի հետ. Մանվել Սարգսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում փոփոխություններ կատարելու մասին խոսակցություններ կան դեռ հունիսից, երբ խոսվում էր, որ եթե Կազանում հաջողություններ չգրանցվեն, Մինսկի խումբը գուցեև վերանայի իր մոտեցումները, նոր ձևաչափ առաջարկի, ուր ԵՄ-ն կարող է ավելի մեծ դերակատարություն ունենալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Մանվել Սարգսյանը` անդրադառնալով Եվրախորհրդարանի անդամ Քրիստիան Վիգենինի այն հայտարարությանը, որ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն կարող է փոխարինվել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնով:

«Այս մասին խոսակցություններ և առաջարկներ կան դեռ վաղուց: Սակայն կես տարի է, այս մասին որևէ նորություն չկար, և եվրոպացի պաշտոնյայի այս հայտարարությունները կարելի է որոշակի կոնկրետացման փորձ համարել: Իհարկե, դժվար է ասել, կլինի՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում նման փոփոխություն, թե ոչ, որովհետև դա պետք է համաձայնեցվի նաև հակամարտող կողմերի` Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ի վերջո, հենց հակամարտող կողմերը նման համաձայնություն պետք է տան»,- նկատեց փորձագետը:

Մանվել Սարգսյանի կարծիքով՝ խոսվում է հատկապես ֆրանսիացի համանախագահի փոփոխության մասին, քանի որ ԱՄՆ-ը և Ռուսաստանն ինքնին խոշոր ուժային կենտրոններ են` ներկայացված ԵԱՀԿ-ում, մինչդեռ ԵՄ-ն, որպես առանձին միավոր, այդ կառույցում մինչ այժմ ներկայացված չէ:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Եվրախորհրդարանի անդամ Քրիստիան Վիգենինը նշել էր, որ իրավիճակը կայունացնելու ձգտումը ԵՄ-ին հանգեցնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առավել մեծ ներգրավվածության մտքին: «Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը տարիներ շարունակ որևէ արդյունքի չի հանգեցնում, և այս կապակցությամբ ինչ-որ բան պետք է տեղի ունենա, փոփոխվի»,- ասել է Վիգենինը:

Նրա խոսքով՝ մասնավորապես առաջարկվում է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին փոխարինել ԵՄ ներկայացուցչով, և բացառված չէ, որ այդ ներկայացուցիչը դառնա ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում