Հնդկաստանի հայտնի Թաջ Մահալ դամբարանը, ինչպես նաև մի շարք պատմական հուշարձաններ կլուսավորվեն երկնագույն լույսով `Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին:
Ինչպես նշում է Korrespondent.net-ը, հուշարձանները զարդարելու համար ընտրվել է երկնագույնը, քանի որ այդ գույնը համարվում է շաքարախտի դեմ պայքարի խորհրդանիշը:
Մոտավորապես մեկ միլիարդ բնակչություն ունեցող Հնդկաստանում այդ հիվանդությամբ տառապում է մոտ 50 միլիոն մարդ:
Հնդկաստանի հնագիտական վարչություննները, որոնք պատասխանատու են պատմական հուշարձանների պահպանման համար, առաջին անգամ համաձայնվել են այս ակցիան անցկացնել Թաջ Մահալի վրա:
Հնդկացի բժիշկները գտնում են, որ հուշարձանի լուսավորումը մարդկանց ուշադրությունը կհրավիրի շաքարախտ հիվանդության վրա:
Հիշեցնենք, որ Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է նոյեմբերի 14-ին:








































