ԱԻՆ լրատվական ծառայությունը «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ ժամը 19.00-ի դրությամբ Սելիմի լեռնանցքի մի մասը շարունակում էր մնալ անանցանելի:
Ձնաբքի հետևանքով խցանման մեջ էին մնացել մոտ 20 ավտոմեքենա: Մաքրման աշխատանքներ էին կատարվում «Վայոց ձորի Ճանշին» ՓԲԸ-ի կողմից:
Աշխատանքներ են տարվել Գեղարքունիքի մարզից լեռնանցքի ճանապարհը բացելու ուղղությամբ:
Ժամը 19.46-ի դրությամբ լեռնանցքում ձնաբքի հետևանքով խցանման մեջ մնացած 20 ավտոմեքենաները «Վայոց ձորի Ճանշին» ՓԲԸ-ի կողմից դուրս են բերվել երթևեկելի գոտի:
Սելիմի լեռնանցքում ձնաբուքն ու առատ տեղումները չեն դադարում:
Ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են: