Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում շարունակում է ընթանալ 2011թ. սամբոյի Աշխարհի առաջնությունը:
100 կգ քաշային կարգում հանդես եկող Հակոբ Առաքելյանը գրավել է 3-րդ տեղը՝ Հայաստանի ազգային հավաքականին ընթացիկ առաջնությունում պարգևելով բրոնզե առաջին մեդալը:
Վաղը՝ նոյեմբերի 13-ին, պայքարի մեջ կմտնեն Մուշեղ Հակոբյանը (62 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ, երեքն էլ՝ մարտական սամբո) և Մարտին Միրզոյանը (62 կգ):








































