Մյունխենի «Բավարիա»-ի մարզումներից մեկի ժամանակ թիմի հոլանդացի ֆուտբոլիստ Արիեն Ռոբբենը նորից վնասվածք է ստացել:
27-ամյա խաղացողը մարզումը սկսեց ընդհանուր խմբի հետ, բայց մի քանի րոպե անց աճուկային շրջանում սուր ցավեր զգալով՝ լքեց մարզումը:
Թե որքան ժամանակ նա կբացակայի՝ չի նշվում, սակայն, ամենայն հավանականությամբ, հոլանդացին բաց կթողնի Դորտմունդի «Բորուսսիա»-ի դեմ մրցավեճը, որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 19-ին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Ռոբբենը աճուկային շրջանի վիրահատության էր ենթարկվել և սկսել էր մարզվել նոյեմբերի սկզբին:








































