Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

ՊՆ-ն ուզում է ասել, որ բանակի մասին ցանկացած հրապարակայնացում կարող է լինել միայն իրենց թույլտվության սահմաններում. Իրավապաշտպան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ եթե բանակում առկա թերությունների մասին բարձրաձայնող երիտասարդը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպում է ոչ ավել-ոչ պակաս` ՊՆ-ի նախաձեռնությամբ, ապա միանշանակ է, որ նրան հետագա պատասխանատվության չեն կանչի: Նման տեսակետ իրավապաշտպանը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Պաշտպանության նախարարությունը, որ մինչ այժմ քննադատում և իր գնահատականն էր տալիս բանակում առկա իրավիճակի մասին բարձրաձայնող հասարակական կազմակերպություններին` ասելով, որ վերջիններս «խփում են» նրան, այժմ սկսում է ի՞նքը խփել հայոց բանակին: Ես այդպես կարող եմ եզրակացնել: Բայց ՊՆ-ն պետք է հրապարակային գնահատականներ տա իր նախորդ ասածներին: Թե՞ հիմա նա նույն կերպ է աշխատում, ինչպես հասարակական կազմակերպությունները: Այդ դեպքում ինքն այլ տարբերակ չունի, քան բանակում առկա անարդարությունների մասին խոսող զինծառայողի հետ մամուլի ասուլիս կազմակերպելու միջոցով պայքարել ԶՈՒ-ում առկա թերությունների դեմ: Դա նշանակում է, որ ՊՆ-ն այլևս անելիք չունի: Թող գան այն մարդիկ, ովքեր կարող են համապատասխան գործառույթներ իրականացնել, կամ էլ այդ ասուլիսը կազմակերպողները գնան հասարակական դաշտ և սկսեն որպես հասարակական նախաձեռնություն աշխատել: Եթե ՊՆ-ն նման ասուլիս է կազմակերպում, դա արդեն իսկ երաշխիք է, որ այդ տղային ոչինչ էլ չի լինի, դա միանշանակ է: Լրացուցիչ քննարկման հարց է, թե ինչ հիմքով և ով է զինծառայողի հանդեպ նրա ծառայության 8-րդ ամսում քրգործ հարուցել»,- նկատեց Սաքունցը:

Նա նաև հիշեց, որ ամիսներ առաջ ԼՂՀ-ում` «Եղնիկներում» զինվորներին ծեծող սպայի դեպքում Պնախարարը ոչ թե ողջունեց համացանցում նման տեսանյութի հայտնվելը, այլ միանգամից հարց հնչեցրեց` ով է նման տեսանյութ տեղադրել: «Հիմա նույն վերաբերմունքը չկա: Կամ Պնախարարն է էապես փոխվել, դարձել է ավելի թափանցիկ, կամ էլ իրենք ուղղակի ասում են, որ բանակի մասին ցանկացած հրապարակայնացում կարող է լինել միայն իրենց թույլտվության սահմաններում»,- ամփոփեց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն այսօր հանդիպում էր կազմակերպել հայաստանյան մի քանի ԶԼՄ-ների և վերջերս «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տարածած ձայնագրության հերոսի` բանակի զինծառայող Հովհաննես Եսայանի միջև:

Հիշեցնենք, որ երիտասարդը զանգահարել էր նախաձեռնության անդամներին և դժգոհել իրենց զորամասում տիրող անարդարություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում