Ինչպես «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, նոյեմբերի 6-ին, ժամը 19.50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Սևակի փողոցի թիվ 6 շենքի 13-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցում հայտնաբերել և «1-03» ծառայության աշխատակիցներին են հանձնել 1936 թ. ծնված Սեդա Հարությունյանի դին: