«Օրինագիծն ունի կոռուպցիոն ռիսկի տարր,- հղի կանանց նպաստի մասին նոր օրինագծի վերաբերյալ ասաց ՀՅԴ պատգամավոր Ա. Մինասյանը և շարունակեց,- այն հակասում է ՀՀ որդեգրած ժողովրդավարական քաղաքականությանը, քանի որ կիրառում է տարբեր սկզբունքներ աշխատող և չաշխատող կանանց նպաստ տալու համար»: Ասուլիսի ժամանակ օրինագիծը պաշտպանում էր ԱԺ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը. «Օրինագիծը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը կամ մեր ստորագրած միջազգային պայմանագրերին»,- ասաց Հ. Հակոբյանը: Ըստ նրա՝ հարցվածների միայն 3%-ն է դեմ օրնագծին, այսինքն` 13,000 հղի կանանցից 450-ը: Հ.Հակոբյանի կարծիքով, դա վատ ցուցանիշ չէ: «Բոլոր այն կանայք, ովքեր համաձայն չեն օրենքում փոփոխության հետ, խնդրեմ, թող գան սոցիալական հարցերի հանձնաժողով և մասնակցեն օրենքի քննարկումներին»,- հրավրում է ՀՀԿ-ական պատգամավորը: