Հարավային Կորեայի հակամենաշնորհային հանձնաժողովը 194 միլիարդ վոն (175 միլիոն դոլար) ընդհանուր գումարով տուգանել է հեղուկբյուրեղային դիսփլեյներ արտադրող վեց ասիական ընկերությունների, այդ թվում՝ Samsung Electronics և LG Display ընկերություններին, գնային դավադրությանը մասնակցելու համար:
Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, հանձնաժողովի տվյալներով՝ Samsung և LG հարավկորեական արտադրողները, ինչպես նաև թայվանական AU Optronics, Chimei Innolux, Chunghwa Picture Tubes և HannStar Display ընկերությունները, 2001 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականի դեկտեմբեր ամիսը մեկ անգամ հանդիպել են, որպեսզի համաձայնության գան համակարգչային տեխնիկայի և հեռուստացույցների արտադրության մեջ կիրառվող էկրանների գների շուրջ:
Հինգ տարվա ընթացքում LCD արտադրող ընկերությունները անցկացրել են 200 հանդիպում, որի ընթացքում փոխանակվել են հաճախորդների մասին գաղտնի կորպորատիվ տեղեկություններով:
Samsung ընկերության ներկայացուցիչը WSJ հայտնել է, որ ընկերությունը հարգում է հանձնաժողովի որոշումը և այսուհետ կհետևի հակամենաշնորհային օրենսդրության կանոններին:
LG ընկերությունը չի համաձայնել տուգանքի չափի հետ` հայտարարելով, որ այն 50 տոկոսով պետք է կրճատվի, և մտադիր է բողոքարկել:
Իսկ AU Optronics ընկերությունը նշել է, որ ընկերության իրավաբանները մանրամասն կուսումնասիրեն փաստաթղթերը և կձեռնարկեն համապատասխան գործողություններ: Chimei Innolux, Chunghwa Picture և HannStar ընկերությունները չեն մեկնաբանել տեղի ունեցածը:
Ամենամեծ տուգանքը նշանակված է Samsung ընկերությանը` 97,29 միլիարդ վոն (87,3 միլիոն դոլար), երկրորդ տեղում է LG` 65,56 միլիարդ վոն (58,8 միլիոն դոլար) տուգանքով:
Այս տուգանքը առավելագույնն էր միջազգային գնային դավադրության հարավկորեական համակարգող ընկերությունների համար: Սակայն 2008 թվականին LCD-դիսփլեյ արտադրող ասիական խոշորագույն՝ LG Display, Sharp և Chunghwa Picture Tubes ընկերությունները տուգանվել էին 585 միլիոն դոլարի չափով ԱՄՆ նմանատիպ հետազոտության արդյունքում:
Անցած տարվա դեկտեմբերին Եվրահանձնաժողովը իր հերթին 649 միլիոն եվրո տուգանել էր LG Display, AU Optronics, Chimei InnoLux, Chunghwa Picture Tubes և HannStar Display ընկերություններին գնային դավադրության համար:







































