Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դերասանական բարձր վարպետության և մնայուն բեմական կերպարներ ստեղծելու համար դերասանուհի Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:








































