Երևանում կայացած ՀՀԿ առաջին տնտեսական կոնֆերանսի արդյունքում ընդունվել է բանաձև, որը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀԿ տնտեսական կոնֆերանսի պատվիրակները դրական են գնահատում ՀՀ կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները:
Համաժողովը, ամփոփելով իր արդյունավետ աշխատանքները, առաջարկում է.
ՀՀԿ ղեկավար մարմիններին`
1. քննարկել ՀՀ կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքների հիման վրա ՀՀԿ այլ թեմատիկ-ոլորտային համաժողովների կազմակերպման և անցկացման հնարավորությունը,
2. շարունակել կուսակցության արտաքին կապերի և միջազգային համագործակցության ընդլայնման քաղաքականությունը:
ՀՀԿ մարզային և տարածքային կառույցներին`
1. ջանքեր գործադրել, որպեսզի ՀՀ կառավարության նախաձեռնած լայնածավալ բարեփոխումները հասանելի լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ՀՀ ողջ տարածքում,
2. մարզերում և տարածքներում ՀՀԿ-ի անդամներին և համակիրներին ներկայացնել և նրանց հետ քննարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները և ՀՀԿ-ի տնտեսական կոնֆերանսի բանաձևը,
3. ՀՀԿ-ի անդամների և լայն հանրության հետ քննարկումների արդյունքում ձևակերպել և ներկայացնել առաջարկներ, որոնք հիմք կհանդիսանան 2012 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ՀՀԿ նախընտրական ծրագրի տնտեսական մասի մշակման համար»:








































