Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Էլման Աբդուլլաևը հակադարձել է օրերս Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, թե անհրաժեշտ է շարունակել աշխատանքը «Մադրիդյան լրամշակված սզբունքների» շուրջը:
«Ուրախալի է լսել, որ Հայաստանը վերջապես որոշել է ընդունել «Մադրիդյան լրամշակված սզբունքները», թեև և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին այդ փաստաթուղթը ներկայացվել էր ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահող երկրների կողմից 2009 թվականի նոյեմբերին, և այսքան ժամանակ անց միայն Հայաստանը հայտարարել է, որ դրանք ընդունում է»:
Այնուհետև Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլման Աբդուլլաևը նկատել է, թե Ադրբեջանը առաջարկել է լծվել խաղաղության համաձայնագրի մշակման աշխատանքներին, և սա, նրա փոխանցմամբ, վկայում է այն մասին, թե որքան արագ է Ադրբեջանը ցանկանում հասնել հակամարտության կարգավորմանը:









































