Դոնեցկի «Շախտյոր»-ը հրապարակել է անցած խաղաշրջանի ֆինանսական գործունեության մասին զեկույցը: Ըստ դրա՝ առևտրային գործունեությունից ստացված ակումբի եկամուտները կազմել են 21 մլն ԱՄՆ դոլար:
Եվս 24,4 մլն ակումբը ստացել է ՈՒԵՖԱ-ից՝ եվրոգավաթներում մասնակցության համար: Ընդհանուր եկամուտը տարվա կտրվածքով մեծացել է 2 անգամ, ինչը, սակայն, թույլ է տալիս ծածկել ակումբի ծախսերի միայն երրորդ մասը:










































