Չեխիայի ներկայացուցիչ Պետրա Կվիտովան Ստամբուլի WTA մրցաշարի եզրափակիչում 7:5, 4:6, 6:3 հաշվով հաղթեց բելառուս Վիկտորյա Ազարենկոյին և դարձավ չեմպիոն:
Առաջին սեթում Պետրան առջևում էր՝ 5:0 հաշվով, սակայն Ազարենկոն հավասարեցրեց հաշվը, և միայն մեծ ջանքերի գնով Կվիտովան կարողացավ հաղթական ավարտին հասցնել այն: Երկրորդ սեթում հաղթանակ տարավ Ազարենկոն` 4:6: Սակայն Պետրան ավելի ուժեղ գտնվեց երրորդ սեթում ու, հաղթելով 6:3 հաշվով, դարձավ մրցաշարի հաղթող:
Չեխիայի ներկայացուցիչն այս հաղթանակից հետո իր մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ կանանց թենիսի համաշխարհային վարկանշային աղյուսակում բարձրացավ 2-րդ հորիզոնական:









































