Կանանց թենիսի ասոցացիայի ղեկավարությունը (WTA) մտադիր է արգելել թենիսիստուհիներին բղավել կորտում:
Ինչպես պարզվեց, այդ երևույթը նյարդայնացնում է ոչ միայն հեռուստադիտողներին, այլև հենց իրենց` մարզիկներին: «Բարձր բղավոցի ժամանակ հակառակորդը չի լսում գնդակին հարվածի ձայնը: Լսելով բարձր բղավոց` կարծում ես, թե գնդակը սլանում է մեծ արագությամբ, բայց հանկարծ պարզվում է, որ ընթացքը դանդաղ է: Այս երևույթը հատկապես շատ է նկատվում Մարիա Շարապովայի և Վիկտորյա Ազարենկոյի մոտ»,- հայտարարել է կանանց թենիսի աշխարհի առաջին ռակետ Կարոլին Վոզնյացկին:








































