Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված է «Լիոն»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Միշել Բաստոսի ծառայություններով:
Ֆուտբոլիստի պայմանագիրը գործում է մինչև 2015 թվականը: Ինքը՝ Միշելը, բազմիցս նշել է , որ այդքան էլ չի ցանկանում լքել «Լիոն»-ը:
Ակումբները մոտակա ժամանակներս պետք է համաձայնության գան Բաստոսի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու հարցի շուրջ:
Նշենք նաև,որ անցած ամռանը ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրվում էր Թուրինի «Յուվենտուս»-ը:
Ներկայումս բրազիլացին ապաքինվում է վնասվածքից և բաց կթղնի 3 շաբաթ:









































