Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Գերմանիայի ազգային հավաքականի 25-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը 18 մլն եվրոյով տեղափոխվել է Մյունխենի Բավարիա:
«Պուտինը համարվում է Նոյերի տաղանդի մեծ երկրպագուն և ցանկանում էր, որ «Շալկե»-ն պահպանի նրան: Բայց Մանուելի տեղափոխության պատճառը ոչ թե փողն է, այլ ֆուտբոլիստի ցանկությունը»,- ասել է Թեննիսը, ըստ որի՝ «Շալկե»-ի հովանավորներից մեկը ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է: