Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Խորhրդային բանակի գաղութային օրենքներից մենք էլ անմասն չենք մնացել

«Սեպտեմբերին ԱԺ-ում ընդունելով խաղաղ պայմաններում բանակում զոհվածների ծնողներին, մանրակրկիտ լսելով հարազատների բողոքները, վերլուծելով բոլոր մանրամասները, դժգոհության առիթները և նաև հաշվի առնելով, թե մինչև հիմա ինչպիսի քննություն է տարվել՝ լինի դա ինքնասպանության վարկած կամ սպանության մեղադրանք, այսօր մենք ուղարկել ենք բոլոր զոհերի վերաբերյալ մեր առաջարկությունները զինդատախազ` Գևորգ Կոստանյանին, զինվորական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանին, առողջապահության նախարար Հարություն Քուկյանին մեկ դրվագով` ռազմաբժշկական փորձաքննությունը նորից իրականացնելու առաջարկով, և ՊՆ քննչական վարչության պետ Արմեն Հարությունյանին:

Այսինքն՝ մենք հսկողության տակ ենք պահում այդ խնդիրների հետագա ընթացքը»:

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը՝ անդրադառնալով բանակում ստեղծված իրավիճակին և սպասվելիք բարեփոխումներին:

Նրա խոսքերով, վիճակագրությունը` վիճակագրություն, բայց անշուշտ ներկայացվում են թվեր, որ նախորդ տարիների համեմատ դեպքերը նվազել են: «Բայց մենք չպետք է սփոփվենք այդ թվերով, որովհետև մեզ համար յուրաքանչյուր զինվորի կյանքը թանկ է, այն էլ` բանակի զինված ուժերում, հետևաբար պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման բաներ չլինեն: Վերը նշված դեպքերին վերաբերող պատմությունների մի մասը տաս տարուց ավելի պատմություն ունի, և ժամանակին ճիշտ չի քննվել, սխալ ճանապարհով է տարվել քննությունը, և սա է պատճառը, որ ծնողները դժգոհ են քննության ընթացքից:

Հետևաբար պահանջում են, որ արժանի պատիժ ստանան բոլոր նրանք, ովքեր մեղավոր են, և ճիշտ քննություն իրականացվի: Մի շարք դեպքերում անբարեխիղճ քննություն է իրականացվել, մի շարք դեպքերում բոլոր մանրամասնությունները չեն քննվել, և մենք մեկ առ մեկ ներկայացրել ենք մեր առաջարկությունները, մեր դիտարկումները օմբուդսմենի հետ քննարկումների արդյունքում, և հույս ունենք, որ հետագա ընթացքը շատ ավելի լուրջ կընթանա, և մենք լրատվություն կստանանք այդ գործերի վերաբերյալ»,- մանրամասնեց Հրայր Կարապետյանը: Նա նաև ընդգծեց, որ բանակում հրապարակայնությունը վերջին տարիներին հարյուր տոկոսանոց է դարձել, ինչը նախկինում չի եղել:

«Նաև պատճառներից մեկը դա է, որ հասարակության մեջ ինչքան իրազեկումը բարձր է, այնքան մեծանում են նաև քննարկումները, և սա է պատճառներից մեկը, որ այս դեպքերն այսքան արծարծման թեմա են դարձել: Եվ ցավոք սրտի, ամբողջ աշխարհի զինված ուժերում չեն բացառվում նման դեպքերը, բայց դրանք պետք է հասնեն ամենանվազագույնին: Վստահ եմ, որ դա կհաջողվի մեզ, որովհետև մի շարք միջոցառումներ արդեն իրականացվում են»,- ավելացրեց հանձնաժողովի նախագահը:

Ինչ վերաբերում է սպասվելիք փոփոխություններին` ավելացրեց, որ նախ` կրթական դաստիարակչական գործընթացները պետք է ավելի խորացվեն բանակում, դա վերաբերում է ե՛ւ հրամանատարական, ե՛ւ սպայական կազմին, ինչի համար սերժանտական դպրոց է հիմնադրվում: «Մենք մտածում ենք պարտադիր զինվորական ծառայությունում կրառել նաև պայմանագրային զինվորական ծառայություն: Այսինքն` 18-20 տարեկան հայորդին, մեկնելով բանակ, կարող է ընտրել կա՛մ երկու տարի պարտադիր զինծառայություն, կա՛մ պայմանագրային չորս տարի վճարովի զինծառայություն: Սրա համար ևս պետք է լինի պրոֆեսիոնալ պատրաստվածության որոշակի մակարդակ: Կարծում ենք, որ անհատական մոտեցում պետք է ցուցաբերվի զորակոչին, այլ ոչ թե մեկ կաթսայի մեջ, ինչպես ասում են, ընդգրկվեն: Յուրաքանչյուրը ըստ իր մասնագիտության, ըստ իր կրթական մակարդակի պետք է իր տեղն ունենա բանակում: Դժվար դաստիարակված երիտասարդները պետք է դժվար զորամասերում ծառայեն` հատուկ ուշադրության տակ, հատուկ հրամանատարների, հատուկ դաստիարակչական, կրթական և կարգապահական ծրագրերով ծառայեն»:

Հրայր Կարապետյանը խուսափեց շոշափելի արդյունքներ տեսնելու հարցում ժամկետներ նշելուց` նկատելով, որ դա մեկ օրվա խնդիր չէ, քանի որ տասնյակ տարիների արդյունքում է կուտակվել: «Տեսեք, մենք խնդիրներ ունենք ժառանգած խորհրդային տարիներից` դեդովշչինա կոչվածը, գաղութային որոշակի օրենքներ, որոնք, ցավոք սրտի, փոխանցվել են խորհրդային բանակ, և մենք էլ անմասն չենք մնացել: Տարիներ են պետք, որ այս ամենը վերացվի, սակայն գործընթացը պետք է արգացվի, և ես ուրախ եմ, որ Պնախարարն էլ է այդպես մտածում և քայլեր ձեռնարկում: Օրենսդրական առումով երեք օրենսդրական կանոնագիրք է ընդունվել, որոնք չկային բանակում և առաջնորդվում էին իննսունվեց թվականի կառավարության ընդունած որոշումներով:

Հիմա պատրաստում ենք մի նոր փաթեթ, որը վերաբերում է բանակում քրեական հանցագործների վերաբերյալ դիրքորոշումներին: Արդյունքում` բանակում հստակ օրենքները կգործեն: Յուրաքանչյուր սպա իր իրավունքներն ու պարտականությունները պետք է ունենա, յուրաքանչյուր զինվոր պետք է իմանա, թե իր իրավուքները ինչպես պետք է պաշտպանի: Ցավոք սրտի, վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այս գործընթացները պետք է ավելի արագացվի և խորացվի: Սպայական կազմն էլ իր հերթին որակավորում պետք է անցնի, և նրանք, ովքեր այսօր պատրաստ են սպայի բարձր կոչումը կրել` պետք է բանակում լինեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում