Քաբուլում մահապարտը հարձակվել է ՆԱՏՕ-ի շարասյան վրա և պայթեցրել ինքն իրեն, ինչի արդյունքում Հյուսիսատլանտյան դաշինքի 13 զինվոր զոհվել է: Այս մասին BBC-ի հաղորդմամբ` հայտարարել է Աֆղանստանում գտնվող Միջազգային ուժերի ներկայացուցիչը:
Մինչ այդ հաղորդվում էր 3 զոհի մասին: Հարձակումը տեղի է ունեցել Քաբուլի հարավ-արևմուտքում գտնվող Դարլուման թաղամասում:
Այս պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Աֆղանստանում գործող «Թալիբան» ծայրահեղական շարժումը:








































