Շաբաթ, վաղ առավոտյան ԱՄՆ Թեննեսի նահանգում ոստիկանությունը ձերբակալել է «Գրավեք Ուոլ Սթրիթը» շարժման մի քանի տասնյակ մասնակիցների, որոնք խախտել էին իշխանության կողմից մտցված պարետային ժամը:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ակցիային մասնակցում էին 200 ցուցարարներ, իսկ ձերբակալվածների ստույգ թիվը հայտնի չէ:
Իշխանությունները մտցրել են պարետային ժամ, ըստ որի բնակիչներին արգելվում է հավաքվել վարչական շենքերի մոտ:








































