Չեխիան ներկայացնող՝ կանանց թենիսի աշխարհի 3-րդ ռակետ Պետրա Կվիտովան Ստամբուլի WTA եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում դժվարին պայքարում հաղթանակ տարավ Ագնեշկա Ռադավանսկայայի (8-րդ ռակետ) նկատմամբ:
1 ժամ 42 րոպե տևած հանդիպումն ավարտվեց Պետրայի հաղթանակով՝ 7:6, 6:3: Հիշեցնենք, որ առաջին պարտիայում Կվիտովան մրցակցին զիջում էր 1:5 հաշվով:
Այսպիսով, կիսաեզրափակիչում Կվիտովան ուժերը չափելու է «կանաչ մայրցամաք»-ի ներկայացուցիչ Սամանտա Ստոսուրի հետ, ով ավելի վաղ ջախջախել էր Չինաստանը ներկայացնող Լի Նային: