Անգլիայի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջատար պաշտպաններից մեկը` Նեմանիա Վիդիչը, հայտնվել է Մախաչկալայի «Անժի»-ի հետաքրքրությունների ոլորտում:
Դաղստանյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է սերբ ֆուտբոլիստի տրանսֆերի համար ծախսել 25 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2014 թվականի ամառը:
Նեմանիան Ռուսաստանի առաջնությունում խաղալու փորձ ունի և Անգլիա է տեղափոխվել «Սպարտակ»-ից:








































