Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Հանրապետության ղեկավարը մասնակցել է Ապարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, ծանոթացել կենտրոնի անհետաձգելի բուժօգնության, վիրահատական և այլ բաժանմունքների պայմաններին, մատուցվող ծառայությունների որակին:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ ՀՀ կառավարության և ՀԲ-ի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի շրջանակներում Արագածոտնի մարզի Ապարանի բժշկական կենտրոնում կատարված ներդրումների արդյունքում վերանորոգվել է երկհարկանի հիմնական մասնաշենքը, ամբողջությամբ հիմնանորոգվել է բժշկական կենտրոնի պոլիկլինիկական և հիվանդանոցային մասերից բաղկացած հիմնական մասնաշենքն իր տանիքով, ջրամատակարարման, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջեռուցման համակարգերով, կաթսայատնով:

Ծրագրի շրջանակում հիվանդանոցը կահավորվել և հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով:

ՀՀ կառավարության և ՀԲ-ի կողմից կատարված ընդհանուր ներդրումները «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կազմում են շուրջ 1,214,602.1 հազ. ՀՀ դրամ (շուրջ 3,248.5 հազ. ԱՄՆ դոլար):

Արագածոտնի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահն այցելել է նաև Ապարանի վերանորոգվող մշակույթի կենտրոն:

Եռահարկ մշակույթի կենտրոնի վերանորգման աշխատանքները մեկնարկել են 2007թ.: Այստեղ կտեղակայվեն համայնքային ենթակայության մի քանի կազմակերպություններ՝ Ապարանի մշակույթի տունը, պատմության թանգարանը, գեղարվեստի դպրոցը: Առանձին հարկաբաժին է զբաղեցնում համայնքային գրադարանը: 2007-2011թթ. ընթացքում իրականացված հիմնանորոգման աշխատանքների համար պետական բյուջեից, ընդհանուր առմամբ, հատկացվել է 225.28 մլն դրամ:

Արագածոտնում Սերժ Սարգսյանն այցելել է Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա վայն» գինու գործարան» ՍՊԸ: Նախագահը շրջայց է կատարել գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին: Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև գործարանի հնեցման մառանի հիմնարկեքի արարողությունը:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ 5 հա տարածք զբաղեցնող գործարանի շինարարական աշխատանքներն սկսվել են 2008թ.: Ըստ բիզնես նախագծի` գինեգործական այս ագարակում շինարարական աշխատանքները կընթանան առաջիկա 7 տարիների ընթացքում և կներառեն կոնյակի կուպաժի և հնեցման արտադրամասերը, զբոսաշրջության կենտրոնը, այդ թվում՝ հյուրանոցային և ռեստորանային համալիրը, ազգային արվեստանոցները, գինեգործական թանգարանի կառուցման աշխատանքները:

«Արմենիա վայն» ագարակն այդ ամենի արդյունքում կհիշեցնի հին հայկական բերդավան: Այդ նպատակով բոլոր շենքներն ու շինությունները զարդարվում են հայկական դասական ճարտարապետության ձեռագործ զարդաքանդակներով:

Նշվել է, որ «Արմենիա Վայն» ընկերության նպատակն է՝ վերականգնել գինեգործական ավանդույթները Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում