Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ աշխարհի 7 միլիարդերորդ երեխան ծնվելու է ս.թ. հոկտեմբերի 31-ին: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը Արթիկի ծննդատանը կազմակերպում են խորհրդանշական 7 միլիարդերորդ երեխայի դիմավորման արարողություն:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հաղորդակցության բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ միջոցառմանը մասնակցելու են յոթ միլիարդերորդ երեխան, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, հյուրեր:









































