Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր «Հենարան» ակումբում, անդրադառնալով Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ-ի ժամանակավոր անդամ ընտրվելուն և Հայաստանի լռությանը, նշեց. «Ինչո՞ւ Ադրբեջանը դարձավ՝ իր դիրքի պատճառով: Բերելով ՄԱԿ-ի ԱԽ փորձ է կատարվել չեզոքացնել Ադրբեջանի կողմից անկանխատեսելիությունը: Բայց սա նաև դաս է, որ Հայաստանը պետք է լինի ավելի ակտիվ, օրինակ՝ ունենա ՄԱԿ-ում շատ գործունյա և լավ դեսպան, ինչպիսին է այսօր, քան թե ունենա սփյուռքից երգիչ Շվեյցարիայում»:
Ռ. Կիրակոսյանը նշեց, որ որևէ վտանգ չի տեսնում Ադրբեջանին ընտրելու հարցում, քանի որ ԵԱՀԿ Մինկսի խումբը ցանկանում է, որ ՄԱԿ-ը դերակատարություն չունենա կարգավորման գործընթացում: «Եթե Ադրբեջանը սահմանափակ կապիտալը փորձի գործի դնել ՄԱԿ-ում, ապա տանուլ կտա: Թուրքիան էլ է ՄԱԿ-ի ԱԽ անդամ, բայց երբևէ չի փորձել ԼՂ հարցը մտցնել ԱԽ, քանի որ գիտի ԵԱՀԿ ՄԽ-ի դիրքորոշումը»,- նկատեց նա:







































