Sunday, 07 06 2026
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է

Հաջորդ տարի Վրաստանում մեկնարկելու է 6-11 հիդրոէլեկտրակայանների կառուցման գործընթացը. Նիկա Գիլաուրի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը հաջորդ տարվա համար պլանավորել է իրագործել մի շարք էներգետիկ կարևոր նախագծեր։ Այս մասին այսօր Բաթումում տեղի ունեցած կառավարական նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին։

Վերջինիս խոսքերով՝ հաջորդ տարի Վրաստանում մեկնարկելու է նվազագույնը 6, առավելագույնը՝ 11 հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) կառուցում. «Այս տարի Վրաստանում արդեն իսկ ընթանում է 10 նոր ՀԷԿ-երի կառուցումը։ Ապագայում դրանց թիվն ավելանալու է, ինչը նպաստելու է նոր աշխատատեղերի կառուցմանը։ Վերջին հաշվով, այդ ամենի շնորհիվ կստեղծվի մինչև 15,000 աշխատատեղ»։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի կեսին էլ Սաակաշվիլին հայտարարել էր, թե համաշխարհային շուկայում իրենց նշանը պետք է դառնա հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) շինարարությունը. «Հիդրոէներգետիկայի տեսանկյունից մենք 1980-ական թվականներին գտնվում էինք համաշխարհային մակարդակի վրա։ Այժմ մենք տեխնոլոգիական առումով որոշակի հետընթաց ենք ապրել, դրա համար էլ պետք է մեծ ուշադրություն հատկացնենք դրան։ Մեր «նոու-հաու»-ն պետք է լինի լավ շինարարությունը։

Մենք արդեն սովորել ենք կառուցել ամենաարագ տեմպերով, հնարավոր է՝ մենք անցնենք թուրքերին ու հասնենք չինացիներին։ Կատարելապես իրատեսական է այն նպատակը, որ համայն աշխարհում ամենաարագ ու որակյալ ձևով ՀԷԿ-եր կառուցելու են վրացիները։ Դրա համար մենք պետք է մարդկանց գործուղենք Եվրոպա, Ասիա և Աֆրիկա։ Մենք հետամնաց, տնտեսապես անփորձ երկիր չենք, որ օտարերկրացին գա այստեղ և ինչ-որ բան կառուցի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում