Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Իսրայելում հրապարակվող «Վերջին տեղեկատվություն» պարբերականը հոդված է նվիրել Վանում տեղի ունեցած երկրաշարժին։ Հոդվածի հեղինակ Դանիել Բատինին Վան քաղաքը, ուր տեղի է ունեցել երկրաշարժը, ներկայացրել է որպես հայկական քաղաք։
Բացի այդ, իսրայելական թերթն իր քարտեզում Ադրբեջանի և Վրաստանի տարածքը ներկայացրել է որպես Հայաստանի տարածք։ Քարտեզում կարմիր գծով ընդգծված է Հայաստան բառը։