Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Կատարում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Դոհայում հանդիպել է Արաբական պետությունների լիգայի ղեկավար Նաբիլ Ալ-Արաբիի հետ։
Մոտ 30 րոպե տևած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր՝ «Արաբական գարունը» և մերձավորարևելյան երկրներում գրանցված վերջին զարգացումները։
Նշվում է, որ Կատարից Դավութօղլուն մեկնելու է Հորդանան, ուր նրան ընդունելու է թագավոր Աբդուլլահը։







































