Լոնդոնի «Արսենալ»-ը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է իր կազմը ուժեղացնել հարձակման գծի երկու ֆուտբոլիստներով: Զինագործները ցանկանում են ձեռք բերել Բրեմենի «Վերդեր»-ի խաղացող Մարկո Մարինիին, և Բիլբաոյի «Ատլետիկ»-ից` Ֆերնանդո Լիորենտեին:
Միաժամանակ՝ թիմը կարող են լքել Անդրեյ Արշավինը և Մարուան Շամախը: Բացի այդ, «Արսենալ»-ը չի պատրաստվում հետ վերադարձնել վարձավճարով «տրված» Նիկլաս Բենդտներին և Կարլոս Վելային:









































