«Բանակի թեմային անդրադարձող մարդկանց խմբերը չեն լռում և հակաբանակային արշավը շարունակում են»,- այսօր Ազգային ժողովում նման հայտարարություն արեց ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը՝ նշելով, որ բանակի նկատմամբ ոտնձգությունները շատացան զորահանդեսից հետո:
Ըստ նրա՝ ակնհայտ են կիրառվող սև տեխնոլոգիաները: Կ.Ավագյանը նշեց, որ օտարազգի փորձագետները ՀՀ բանակը տարածաշրջանում «ամենամարտունակն» են անվանել: Պատգամվորը նկատեց, որ բանակում կան նաև խնդիրներ, որոնց, սակայն, ՊՆ ղեկավարությունն օպերատիվ արձագանքում է:
«2011 թ.-ը կարգապահական ցուցանիշներով լավագույնն է պատմության մեջ»,- ասաց Կ.Ավագյանը՝ հավելելով, որ զոհված զինծառայողների հարազատների վիշտը հասկանալի է, բայց հասկանալի չէ «քաղաքական դիվիդենտներ հավաքողների վարքը». «Բանակն այնպիսին է, ինչպիսին մեր ազգը: Կատարելագործելու համար պետք է լուրջ աշխատանքներ տանել հասարակության մեջ: Մարդ եղեք»:








































