ՀՀ պաշտպանության նախարարությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 24-ից 28-ը Հայաստանում է Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիայի կադրերի և կրթության վարչությունների պատվիրակությունը:
Այցի ընթացքում Կիպրոսի Ազգային գվարդիայի ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության և կադրերի վերապատրաստման ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:








































