Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Թուրքիան նպատակ ունի Հայաստանը դնել էներգետիկ լարված վիճակում

Մեծամորի ատոմային կայանը կառուցված է 9 բալանոց երկարաշարժի գոտու համար և միակ ԱԷԿ-ն է նախկին ԽՍՀՄ-ում, որ նման սեյսմակայունություն ունի: Նման հայտարարություն այսօր Ազգային ժողովի հերթական նիստում արեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ պատասխանելով պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին, թե ԱԷԿ-ի անվտանգությունն ինչ վիճակում է՝ հաշվի առնելով Թուրքիայում տեղի ոնեցած երկրաշարժը և թուրքական կողմի բարձրացրած հիստերիան Հայկական ԱԷԿ-ի հետ կապված:

Ա. Մովսիսյանի խոսքով՝ ԱԷԿ-ում վերջերս են ավարտվել OSART-ի առաքելության ստուգումները, և եզրակացությունը դրական է. «Թուրքական կողմի հիստերիան քաղաքական հեռահար նպատակ ունի՝ թույլ չտալ նոր ԱԷԿ-ի կառուցումը և Հայաստանը դնել էներգետիկ լարված վիճակում»: Նախարարը շեշտեց, որ ԱԷԿ-ը միջազգային կառույցների մոնիտորինգի տակ է, և որևէ խնդիր չկա, երբևէ անվտանգության խնդիր չի առաջացել:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ի՞նչ վիճակ է ԱԷԿ-ում աշխատավարձերի խնդրի հետ կապված, նախարարը պատասխանեց, որ օպերատիվ անձնակազմի աշատավարձի միջին չափը 277 հազ. դրամ է (նվազագույնը՝ 140 հազ. դրամ, առավելագույնը՝ 550 հազ. դրամ), ինչը 2.5 անգամ բարձր է համակարգի մյուս ընկերություններում եղած աշխատավարձից: Ա. Մովսիսյանի խոսքով՝ ԱԷԿ-ի աշխատավարձի ֆոնդը 4.5 մլրդ դրամ է, այսինքն՝ 50%-ով ավելացումը ենթադրում էր կամ էլէներգիայի ինքնարժեքի բարձրացում, կամ այլ աղբյուր պետք է գտնել. «Պահանջը ճիշտ է, բայց նաև հնարավորությունների խնդիր կա»:

Նա հայտնեց, որ աշխատակազմի հետ ընդհանուր հայտարարի են եկել, իսկ հետագայում կտեսնեն, թե ինչ հնարավորություններ են բացվում. «Լուծումներից մեկը ներքին շուկայում սպառման մեծացումն է, արտահանման նոր հնարավորություններ գտնելը, Իրանի հետ ծանրաբեռնված աշխատում ենք, բայց հնարավոր է դեպի Թուրքիա և այլ ուղղություններ գտնել»:

Պատգամավոր Արա Նռանյանի հարցին, թե ինչ խնդիրներ կան Հայաստանի բաշխիչ ցանցերում, Ա. Մովսիսյանը պատասխանեց. «Տարածաշրջանում մեր էներգետիկ համակարգը լավագույնն է: Դա ոչ միայն իմ, այլև միջազգային փորձագետների կարծիքն է: Բնական է, որ տարբեր ձևերով պետք է փորձեն խանգարել այս համակարգի զարգացմանը»:

Նրա խոսքով՝ ՀՀ էներգետիկ հզորություների մեծ մասը 40-50 տարվա մաշված է, բայց հաջողվել է կայուն համակարգ ստեղծել, և հիմա մենք զարգացման փուլում ենք: Նախարարը նշեց, որ անհանգստանալու խնդիր չկա, ընդամենը մեր երկրի խոշոր ընկերություններից մեկում հարկային ստուգումներ են գնում, որոնց ավարտից հետո կերևա՝ արդյոք խնդիր կա՞, թե՞ ոչ:

Միաժամանակ նա նշեց, որ ձմռան նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, և համակարգը պատրաստ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում