«Ռեդ Բուլլ»-ի ավտոարշավորդ Մարկ Ուեբբերը հարցազրույց է տվել Հնդկաստանի Գրան-պրիից առաջ. «Միշտ հաճելի է փորձել ինչ-որ նոր բան: Կարծում եմ` Հնդկաստանի առաջին Գրան-պրին շատ անակնկալներ է պատրաստել: Եղանակային պայմանները նույնպես մեծ ազդեցություն կունենան, իսկ դա նշանակում է, որ պետք է անվադողերի հետ կապված ճիշտ մարտավարություն ընտրենք: Վազքուղին նույնպես պետք է լավ ուսումնասիրել: Ես անհամբեր սպասում եմ մեկնարկին»








































