Saturday, 06 06 2026
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

Միակ «օրգանը» մնացել են թշերը

Հայաստանը դիվանագիտական հերթական հարվածը ստացավ Ադրբեջանից: Մինչ Հայաստանի նախագահը Մեդվեդևի աշխատասենյակից է զանգում Գյուլին ցավակցելու, մինչ նա Մոսկվայում շքանշաններ ու շնորհակալություններ է փոխանցում ռուսներին, Ադրբեջանը դառնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Խնդիրն այստեղ ամենևին այն չէ, որ Ադրբեջանը համաշխարհային մեծ դերակատարություն է ստանձնում, և Հայաստանը պարզապես դիվանագիտական աղետի մեջ է հայտնվում:

Իրականում Հայաստանը վաղուց է այդ աղետի մեջ, և այդ աղետն ամենևին Ադրբեջանով չէ, որ պայմանավորված է: Հայաստանի դիվանագիտական աղետը պայմանավորված է Հայաստանի ներքին պրոցեսներով` ներքին դիվանագիտական կադրային քաղաքականությամբ, երբ, ասենք, ընդամենը քաղաքական կոմֆորմիզմով աչքի ընկնող Շավարշ Քոչարյանը մեկ էլ հանկարծ դառնում է արտգործնախարարի տեղակալ, ինչպես նաև ներքին քաղաքական հետադիմությամբ, երբ քաղաքական ու տնտեսական մենաշնորհների մեջ թաղված երկիրը զրկվում է համաշխարհային քաղաքականության մեջ իր գլխավոր կռվանը` քաղաքակարթական պոտենցիալը զարգացնելու և իրացնելու հնարավորությունից: Դա է բուն խնդիրը:

Ադրբեջանի հաջողություններն ու անհաջողությունները այդ տեսանկյունից, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու հարցում, հարաբերական և սուբյեկտիվ են ինքնին: Եթե Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, դա դեռ չի նշանակում, որ Ղարաբաղի հարցում Ադրբեջանը ստանալու է առավելություն: Նույնիսկ կարող է լինել հակառակը` Ադրբեջանին ընդամենը դիվանագիտորեն սիրաշահում են, իրականում Ղարաբաղի հարցում դիվանագիտական լուրջ ձախողումների կամ նահանջների ցավը մեղմելու համար: Սա գուցե փոքր-ինչ պարզունակ մոտեցում է: Բայց իրավիճակը կարող է էլ ավելի պարզ լինել: Ադրբեջանն ընդամենը կարողացել է հերթական անգամ ՄԱԿ-ում օգտագործել մահմեդական երկրների ձայների բազմությունը և Սլովենիայից ավելի շատ ձայն հավաքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու համար, իսկ գերտերություններն էլ պարզապես դա համաշխարհային քաղաքականության առանցքային հարց չեն համարել՝ հակառակ միջամտություններ անելու համար: Ավելին, գուցե համարել են, որ Ադրբեջանը կարող է այդ առումով լինել միանգամայն կառավարելի անդամ, քան, ասենք, կլիներ նույն Սլովենիան:

Բայց Հայաստանի դիվանագիտական իներտությունն այստեղ ուղղակի զարմացնում է: Այ դա արդեն հարաբերական չէ, դա հերթական, կոնկրետ դիվանագիտական դատարկությունն է, որ արտահայտվում է միջազգային ասպարեզում: Հայաստանը, անզորությունից լռելուց բացի, ուրիշ որևէ բանի, փաստորեն, ընդունակ չեղավ: Այսինքն՝ Ադրբեջանի դիվանագիտական հաջողությունները ոչ այնքան մտահոգիչ են ինքնին իրենց բովանդակային իմաստով, հեռահար թիրախայնությամբ, որքան Հայաստանի դիվանագիտական «իմպոտենցիան» էլ ավելի ցցուն և շոշափելի դարձնելու իմաստով, ցույց տալով, որ Հայաստանի դիվանագիտական միակ գործուն և միջազգայնորեն պահանջված «օրգանը» մնացել են թշերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում