Համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է Հայաստանի Ատոմային էլեկտրակայանի ծախսերի օպտիմալացման արդյունքում տնտեսվող գումարներն ուղղել ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի միջին աշխատավարձի 10%-ով բարձրացմանը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ ատոմակայանի աշխատակիցները կվերադառնան աշխատանքի:
Տեղեկացնենք, որ ՀԱԷԿ-ում արդեն ավարտվել են սեպտեմբերի 11-ից սկսված պլանային վերանորոգման և վերալիցքավորման աշխատանքները: Այժմ ընթանում են փորձարկումները, որից հետո կայանը կմիանա համակարգին:










































