Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպենը հետաձգել է իր թուրքական այցը։ Այն պլանավորված էր հոկտեմբերի 26-ին և կայանալու էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի պաշտոնական հրավերի հիման վրա։
Այցի հետաձգման պատճառը երկու երկրների արտգործնախարարների աշխատանքային հագեցած գրաֆիկն է։ Ժյուպենի թուրքական այցը կայանալու է նոյեմբերի կեսերին։
Ակնկալվում էր, որ հանդիպման ժամանակ կողմերը պետք է քննարկեին երկկողմանի հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը, կիպրական խնդիրը։ Քննարկվելու էին նաև «Արաբական գարնանը» առնչվող զարգացումներն ու Մերձավորարևելյան խաղաղ գործընթացը։









































